13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Էրդողանի արձանը «մոռացել են» /ֆոտո/

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ:

Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի   արձանը կերտելու պատվեր: 2 տոննա կշռող և 4 մետր բարձրություն ունեցող արձանի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս:

Սակայն երբ արձանն արդեն պատրաստ է եղել, ոչ ոք չի հետաքրքրվել արձանի ճակատագրով և  չի եկել այն տանելու: Քանդակագործն էլ ստիպված այն տեղադրել է իր արհեստանոցի դիմաց: Փողոցով անցնողները լուսանկարվում են «Էրդողանի» հետ, կամ քանդակագործին հարցուփորձ անում արձանի պատմության վերաբերյալ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ