16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ստամբուլում կբացվի Կարապետ Պալյանի դամբարանը

Ստամբուլում ավարտվել է հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի կառուցումը: Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ «Ստամբուլի ճարտարապետի» դամբարանի բացմանը մասնակցելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն: Կարապետ Պալյանի դամբարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 2 տարի առաջ, երբ  Ստամբուլում շինարարության ժամանակ գտնվել էր նրա տապանաքարը: Արտասահմանում բնակվող Հակոբ և Հրաչ Քրմզյան եղբայրները հոգացել են […]

Թուրքիայում իսլամի դասերից ազատելու համար հայերից մկրտության փաստաթուղթ են պահանջում

Թուրքիայում ոչ մուսուլման աշակերտներին և մասնավորապես՝ հայ երեխաներին իսլամի դասերից ազատելու համար նրանցից մկրտության փաստաթուղթ են պահանջում: Թուրքական «Bianet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հայ երեխաների ծնողներն ու ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչ իմաստ ունի մկրտության փաստաթուղթ պահանջելը, եթե երեխաների անձնագրային քարտերում նշված է նրանց քրիստոնյա լինելու հանգամանքը: Չնայած այս տեղեկություններին՝ Բեյօղլուի շրջանային կրթական վարչությունը հերքել է դպրոցներում […]

Անի այցելողներին GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը /վիդեո/

Հայատյաց քարոզչությամբ զբաղվող թուրքական «ASİMDER» կազմակերպության ղեկավար, Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սավաշ Էղիլմեզը բողոքել է միջազգային  GSM-ի բջջային օպերատորներից մեկի գործողություններից: Ըստ նրա՝ Անիի ավերակներ այցելող զբոսաշրջիկների հեռախոսներին օպերատորի կողմից ուղարկվել է հաղորդագրություն, որտեղ հայ-թուրքական սահմանամերձ ավերակ քաղաքի տարածքը համարում է Հայաստանի մաս, գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էղիլմեզը […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ևս 700կմ երկարությամբ պատ կկառուցի

Թուրքիան արագացնում է Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքը, ինչի շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200կմ երկարությամբ պատին կավելացվի ևս 700կմ: Նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911կմ երկարությամբ սահմանը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` պատը կառուցվելու է 2մ երկարությամբ և 3մ բարձրությամբ բետոնե բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը […]

Թուրքիան ու ՌԴ-ն քննարկում են իրենց քաղաքացիների` առանց անձնագրի փոխայցելությունների հնարավորությունը

Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում այնպիսի մի համաձայնագրի կնքման շուրջ, որը թույլ կտա 2 երկու երկրների քաղաքացիներին առանց անձնագրի`միայն նույնականացման քարտերով փոխայցելություններ կատարել: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` գործընթացը սկզբնական շրջանում նախատեսում է Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի վիզաների չեղարկում, որը ռուսական կողմը սահմանել էր ինքնաթիռի խոցման հետևանքով 2 երկրների հարաբերությունների լարվելու ֆոնին: Նշվում է, որ […]

Թուրքիան նոտա է հղել Գերմանիային

Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Գերմանիային` պահանջելով վերադարձնել թուրք դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժմանն անդամակցելու մեջ: Ըստ թուրքական «Habertürk» թերթի կայքի` նոտան հղվել է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել Թուրքիայում հետախուզվող դատախազների՝ Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաքում գտնվելու մասին: Նշվում է, որ Անկարայում […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայում՝ Մարդին նահանգում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող, կա 8 վիրավոր, նրանք եւս զինծառայողներ են։ Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն․ Չավուշօղլու

Նյու-Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն ռուսական «Sputnik» լրատվամիջոցի լրագրողների հետ խոսել է է ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ ըստ Չավուշօղլուի՝  այժմ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն: Կողմերին հաջողվել է ստեղծել երկխոսության մի շարք մեխանիզմներ նախարարությունների մակարդակով: Թուրքիայի ԱԳՆ […]

Թուրքիայի մեջլիսում բարձրացվել է հայկական դպրոցի պատին արված ռասիստական գրությունների հարցը

Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին. ·   Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների […]

Կոսովոյում դպրոցներին հատկացվել էին քարտեզներ, որտեղ Թուրքիայի մի մասը ներառված էր Հայաստանի սահմանների մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի հանրակրթական դպրոցներում բաժանված աշխարհագրական քարտեզները հանվել են գործածությունից, քանի որ թուրքերի կողմից արժանացել էին բացասական արձագանքի: Նշենք, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզներում Թուրքիայի հյուսիսարևելյան մասը  (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարզել է, որ այդ քարտեզները դպրոցներին հատկացվել էին 2005 թվականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի