27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսում բարձրացվել է հայկական դպրոցի պատին արված ռասիստական գրությունների հարցը

Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին.

·   Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների հեղինակներին գտնելու նպատակով տարածքը նկարահանող սարքերի տեսանյութերը արդյո՞ք ուսումնասիրվել կամ ուսումնասիրվելու են:

·  Եթե այո, ապա այդ առնչությամբ ի՞նչ է կատարվել կամ կատարվելու:

·  Հայկական դպրոցների պատերին «Տառապանք հային» և նմանատիպ գրություններով  հանցագործություն կատարողներին հայտնաբերելու դեպքում նրանց Թուրքիայի քրեական օրենսգրքով ինչպիսի՞ պատիժ է սպասվում:

·  Վերջին 2 տարվա ընթացքում ատելություն և խտրականություն սերմանող արտահայտությունների ու դրանցով ժողովրդին իրար դեմ հրահրելու համար Թուրքիայում քանի՞ մարդ է պատժվել և ինչպիսի՞ պատիժ է ստացել:

·  Ստամբուլի Սուրբ խաչ հայկական դպրոցի կողմից դեպքի առնչությամբ բողոք ստացվե՞լ է: Եթե այո, բողոքը ի՞նչ արդյունք է տվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանք դպրոցի պատին, իսկ ապա սեպտեմբերին ուստարվա առաջին օրը Սկյուտարի Գալֆայան նախակրթարարանի պարտեզի պատին ռասիստական գրություններ էին հայտնվել: Հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն «Twitter»-ի միկրոբլոգում տարածել էր լուսանկար, որտեղ երևում է Գալֆայան դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ