01 Մարտի, Saturday, 2025
KFC

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ևս 700կմ երկարությամբ պատ կկառուցի

Թուրքիան արագացնում է Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքը, ինչի շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200կմ երկարությամբ պատին կավելացվի ևս 700կմ: Նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911կմ երկարությամբ սահմանը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` պատը կառուցվելու է 2մ երկարությամբ և 3մ բարձրությամբ բետոնե բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից կառուցվող պատը երկրի համար կարժենա մոտ 2մլրդ թուրքական լիրա (663 մլն դոլար):
Նշվում է, որ այս պատն իր երկարությամբ աշխարհում երրորդ ամենածավալուն շինությունն է լինելու չինական պարսպից ու ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցված պատից հետո: Նախատեսվում է պատի շինարարությունն ավարտել 5 ամսվա ընթացքում:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ