16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Բոսֆորի նեղուցում մարդակեր շնաձուկ են նկատել /վիդեո/

Ստամբուլցի ձկնորսները Բոսֆորի նեղուցում սպիտակ շնաձուկ են նկատել: Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի՝ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է Բոսֆորում լողացող շնաձուկը, նեղուցի լողափերում հանգստացողների շրջանում խուճապ է առաջացրել: Ըստ աղբյուրի՝ շնաձկան՝ նեղուցում հայտնվելու պատճառ կարող է լինել օրեր առաջ Թուրքիայում նշված «Քուրբան» բայրամի ընթացքում մատաղ արված գառների արյան հոտը: Նշենք, որ Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ […]

Թուրքիայում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր ներկայացուցչություններ

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունն ու բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  գերմանական կողմը մեկնաբանել է, որ  պատճառն Անկարայում Գերմանիայի դեսպանատանը  սպառնացող առաջիկա ահաբեկչական գործողությունների վտանգն է: Գերմանիայի արտգործնախարարությանը հղում կատարող աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելություններն ու գերմանական դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբերի 16-ը: Գերմանիայի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում ևս […]

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝  ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են […]

Գերմանական «Der Spiegel»-ի՝ Թուրքիային քննադատող հատուկ համարը

Գերմանական «Der Spiegel» ամսագիրը Թուրքիային նվիրված հատուկ համար է հրատարակել: Թուրքական «memurlar.net» լրատվակայքի համաձայն՝ հայտնի ամսագրի նոր համարի բովանդակությունը հակաթուրքական բնույթ ունի: Ամսագրի շապիկին տեղ են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը և Թուրքիայի դրոշը: Իսկ առաջին պլանում մզկիթի պատկեր է, որի աշտարակները (մինարեթ) պատկերված են  թռիչքի պատրաստվող հրթիռների տեսքով և, ըստ թուրքական կայքի, […]

Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է կալանավորել Գյուլենին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը […]

Թուրքիայի պաշտպանությունը կայանում է հենց հարձակման մեջ. թուրքագետ/վիդեո/

«Առաջին դեպքը չի, երբ Թուրքական կողմը ներխուժում է Սիրիա առանց ինչ-որ կողմի թույլտվության: Վերջին շրջանում շատ են եղել դեպքեր, երբ Թուրքական բանակը ներխուժում է Սիրիա և սա կախված է գեոպոլիտիկ նոր իրողությունների հետ, այսինքն կատարվում է աշխարհի նոր վերաբաժանում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արևելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի թուրքագետ Կարեն Սիրունյանը : Թուրքագետը նկատում […]

Թուրքիան պահեց խոստումը․ փախստականների հոսքը նվազել է. Ցիպրաս

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիան պահել է փախստականների հարցում Եվրամիությանը տված խոստումը։ Թուրքական «Haberturk» լրատվական կայքը հայտնում է, որ Հունաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Սալոնիկի 81-րդ տոնավաճառի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ցիպրասը նշել է, որ Հունաստանի սահմանն օրական հատող 5000-ից ավել փախստականի փոխարեն այժմ Հունաստան է հասնում 50-60 փախստական։ Նա նաև նշել է, […]

Հզոր պայթյուն Վանում /ֆոտո/

Թուրքիայում՝ Վան քաղաքի կենտրոնական Բեշյոլ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը որոտացել է նահանգապետարանից 200մ հեռավորության վրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ենթակառույցին պատկանող շենքի հարակից տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի կազմակերպիչները «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  զինյալներն են: Տարբեր աղբյուրների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա շուրջ 13 վիրավոր: Նշվում է, որ դեպքի վայրում պայթուցիկ նյութերով բեռնված […]

Թուրքական ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի ցույց անցկացնող ուսուցիչների նկատմամբ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ուժով ցրել է ահաբեկչության հետ կապ ունենալու պատճառաբանությամբ պարտականությունների կատարումից հեռացված  ուսուցիչների բողոքի ակցիան: Վերջին շրջանում Դիրաբեքիրում նշյալ հիմնավորմամբ պաշտոնից հեռացվել է ավելի քան 4000 ուսուցիչ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այսօր մոտ 200 ուսուցիչներ կատրվածի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու ու մամուլի ասուլիս կազմակերպելու նպատակով հավաքվել են Դիարբեքիրի կրթության վարչության դիմաց: […]

Հրապարակվել է Հրանտ Դինքի մարդասպանի ձերբակալությունից հետո արված տեսանյութը /վիդեո/

Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից: Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում  երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ: Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի