27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝  ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են պատկանում, Սիրիան և Թուրքիան:

Ռաադ Հյուսեինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի մի շարք զեկույցներում արձանագրված է, որ Թուրքիայում կամայական հանցագործություններ են կատարվում, քաղաքացիական անձանց բռնի տեղահանում են, իսկ երկրի հարավ-արևելյան շրջանների քրդական բնակավայրերն ուղղակի ավերվում են:

Կոմիսարը հավելել է, որ չնայած նշյալ փաստերին, Անկարան թույլ չի տվել ՄԱԿ-ի դիտորդներին վերոնշյալ խնդիրների վերաբերյալ տվյալ տարածքային ուսումնասիրություններ անցկացնել:

Հյուսեինը նշել է նաև, որ Ժնևի մարդու իրավունքների հարցերով խորհրդին կից Թուրքիայի համար հատուկ մոնիտորինգային միավոր է ստեղծվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ