Թուրքական ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի ցույց անցկացնող ուսուցիչների նկատմամբ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ուժով ցրել է ահաբեկչության հետ կապ ունենալու պատճառաբանությամբ պարտականությունների կատարումից հեռացված ուսուցիչների բողոքի ակցիան:
Վերջին շրջանում Դիրաբեքիրում նշյալ հիմնավորմամբ պաշտոնից հեռացվել է ավելի քան 4000 ուսուցիչ:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այսօր մոտ 200 ուսուցիչներ կատրվածի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու ու մամուլի ասուլիս կազմակերպելու նպատակով հավաքվել են Դիարբեքիրի կրթության վարչության դիմաց:
Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել ուսուցիչներին հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ` կազմակերպիչներից պահանջելով ցրել հավաքը: Անհաջող բանակցություններից հետո ոստիկանությունը ջրցաններ է կիրառել, ինչից հետո բախումներ է սկսվել կողմերի միջև:
Նշվում է, որ բախման ընթացում կան վնասվածքներ ստացածներ, 45 ուսուցիչ էլ ձերբակալվել է: