12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր ներկայացուցչություններ

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունն ու բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  գերմանական կողմը մեկնաբանել է, որ  պատճառն Անկարայում Գերմանիայի դեսպանատանը  սպառնացող առաջիկա ահաբեկչական գործողությունների վտանգն է:

Գերմանիայի արտգործնախարարությանը հղում կատարող աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելություններն ու գերմանական դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբերի 16-ը:

Գերմանիայի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում ևս նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն է հրապարակվել:

Ըստ գերմանական կողմի՝ սա կանխարգելիչ միջոցառում է, որն ուղղված է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, աշակերտների և ուսուցիչների անվտանգության ապահովմանը: Սակայն նշվում է նաև, որ հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին որևէ այլ տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին շրջանում պարբերաբար ահաբեկչական հարձակումների թիրախ է դառնում: Վերջին անգամ սեպտեմբերի 12-ին պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա էր պայթեցվել Վանում, ինչի հետևանքով 50 մարդ էր վիրավորվել: Իշխանությունները այդ գործողության համար մեղադրում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), որը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ