28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բոսֆորի նեղուցում մարդակեր շնաձուկ են նկատել /վիդեո/

Ստամբուլցի ձկնորսները Բոսֆորի նեղուցում սպիտակ շնաձուկ են նկատել: Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի՝ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է Բոսֆորում լողացող շնաձուկը, նեղուցի լողափերում հանգստացողների շրջանում խուճապ է առաջացրել:

Ըստ աղբյուրի՝ շնաձկան՝ նեղուցում հայտնվելու պատճառ կարող է լինել օրեր առաջ Թուրքիայում նշված «Քուրբան» բայրամի ընթացքում մատաղ արված գառների արյան հոտը:

Նշենք, որ Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է: Սպիտակ շնաձկան հիմնական սնունդը ծովային կաթնասուններն են, ինչպես նաև ձկների և ծովային թռչունների բազմաթիվ տեսակներ։

Այն մարդու համար շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, որին վերագրվում է մարդկանց վրա հարձակումների դեպքերի մեծամասնությունը: Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր անվանումով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ