03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայի պաշտպանությունը կայանում է հենց հարձակման մեջ. թուրքագետ/վիդեո/

«Առաջին դեպքը չի, երբ Թուրքական կողմը ներխուժում է Սիրիա առանց ինչ-որ կողմի թույլտվության: Վերջին շրջանում շատ են եղել դեպքեր, երբ Թուրքական բանակը ներխուժում է Սիրիա և սա կախված է գեոպոլիտիկ նոր իրողությունների հետ, այսինքն կատարվում է աշխարհի նոր վերաբաժանում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արևելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի թուրքագետ Կարեն Սիրունյանը :

Թուրքագետը նկատում է, որ Թուրքիան վերջին 20 տարիներին ջանք է թափում  այս ռեգիոնում խաղացող համարվելու համար և բնականաբար նա չէր կարող անմասն մնալ աշխարհաքաղաքական իրողություններին:

«Աշխարհաքաղաքական իրադրությունները ենթադրում են Թուրքիայի բաժանում ևս: Այսինքն գերտերությունները Թուրքիան տեսնում են ֆեդերատիվ կարգավիճակով: Այստեղ հնարավոր են նոր կազմավորումներ, մասնավորապես քրդական պետության ստեղծում: Այս ծրագիրը արդեն կա գործում է: Թուրքիան ներխուժեց Սիրիա, քանի որ նա դիտում է Սիրիան , որպես իր անվտանգության գոտի», -ընդգծեց թուրքագետը հավելելով, որ առանց Սիրիա Թուրքիան չի կարող խաղալ:

Կարեն Սիրունյանի խոսքով՝ Թուրքիայի պաշտպանությունը կայանում է հենց հարձակման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ