16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքական լրատվամիջոցն անհանգստացած է Հայաստանի սպառազինությունում « Iskander-M»-ի առկայությունից

Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված  ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին: Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի: Շեշտվում է այն հանգամանքը, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի Արևելյան Անատոլիա կոչվող […]

Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամկետը

Թուրքիայի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան՝ առաջարկելով 1 տարով երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կատարելու ժամկետը: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին տրված իրավասության ժամկետը լրանում է 2016թ. հոկտեմբերի 2-ին: Կառավարությանը ներկայացված օրինագծում նշվում է, որ Թուրքիայի հարավային սահմաններին հարակից շրջաններում տեղի ունեցող զարգացումներն ու բախումները մեծացրել են […]

Սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը

Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել  Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա […]

Կոսովոյի դպրոցական քարտեզներում Թուրքիայի մի մասը ներառված է եղել Հայաստանի տարածքի մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշխարհագրական քարտեզներ են բաժանվել, որոնցում ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան մասը (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Yeni Şafak» թերթի կայքը նշում է, որ փաստը հարուցել է տեղի թուրքերի զայրույթը: Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Կոսովոյի կրթության նախարարության Պրիզրենի վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու […]

Ստամբուլում կբացվի եղեռնից փրկվածների սերունդների մասին ցուցահանդես

Սեպտեմբերի 21-ին Ստամբուլի «Դեփո Իսթանբուլ» ցուցասրահում Հայոց ցեղասպանությունից փրկված և իրենց կյանքը Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում շարունակած հայերի սերունդների մասին լուսանկարների ցուցահանդես կբացվի: Ըստ թուրքական «imctv.com.tr» լրատվական կայքի` «Գայան» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված են լինելու թուրքական «NarPhotos» լուսանկարչական թիմի անդամ Էրհան Արըքի գործերը: Արըքը 2014-2016թթ. Թեհրանում, Սպահանում, Զախոյում, Բեյրութում, Անթիլյասում, Անջարում, Ամմանում, Երուսաղեմում, Ալ Իսրայելայում, […]

Իրաքի վարչապետը պահանջել է Իրաքից դուրս բերել թուրքական զորախումբը

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին պահանջել է, որ թուրքական զորքերն անհապաղ դուրս գան իրենց երկրի սահմաններից: Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի […]

ԵՄ-ն պետք է ազնիվ լինի․ Էրդողան

Եվրամիությունը պետք է իր պարավորությունները կատարել Թուրքիայի նկատմամբ։ Այդ մասին Reuters գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ «Թուրքիան կատարել է իր բոլոր պարտավորությունները, որոնք կապված են ԵՄ-ի անդամակցության հետ, հիմա Եվրամիության հերթն է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵՄ-ն ազնիվ լինի այդ գործընթացում»,- հայտարարել է նա։      

Սկյուտարի հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական նախակրթարարանի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն «Twitter»-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը: Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ վերջին […]

Իրաքի արտգործնախարարը զգուշացրել է Թուրքիայի ղեկավարությանը

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին հայտարարել է, որ  իրենք դեմ են լինելու Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ռազմական օպերացիային, եթե վերջինս համաձայնեցված և համակարգված  չլինի իրաքյան ղեկավարության հետ: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Ջաֆերին այդ մասին հայտարարել է Վենեսուելայում ընթացող  «Չմիացման  երկրների շարժում» կազմակերպության […]

Թուրք լրագրողը պահանջում է չեղարկել ՑԵղասպանությունը ճանաչած շվեյցարացի երաժշտի ստամբուլյան համերգը

2016թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված է շվեյցարացի անվանի երաժիշտ և երաժշտագետ Ջորդի Սավալի համերգը Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի հոդվածագիր Յալչըն Չեթինքայան անդրադարձել է Հայոց ցեղասպանության  ճանաչմանը աջակցություն ցուցաբերած Սավալի՝ Թուրքիայում համերգով հանդես գալու նպատակահարմարությանը: Միջանկյալ հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 14-16-ին Իսպանիայի Պոբլետ քաղաքի (Կատալոնիա) վանական համալիրում տեղի էր ունեցել հնագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի