28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրաքի վարչապետը պահանջել է Իրաքից դուրս բերել թուրքական զորախումբը

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին պահանջել է, որ թուրքական զորքերն անհապաղ դուրս գան իրենց երկրի սահմաններից:

Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Թուրքական  «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Իբադիի խոսքերով թուրքական զորաջոկատներն ԻՊ-ին զինյալներին ոչնչացնելու գործընթացը դանդաղեցնում են:

«Եթե Թուրքիան ԻՊ-իդեմ պայքարում անկեղծ լիներ, ապա այդ ժամանակ Իրաքի պահանջին անհրաժեշտ և դրական պատասխան կտար: Թող Թուրքիան դուրս բերի իր զինվորներին Իրաքից»,- հորդորել է վարչապետ Իբադին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ