18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իրաքի արտգործնախարարը զգուշացրել է Թուրքիայի ղեկավարությանը

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին հայտարարել է, որ  իրենք դեմ են լինելու Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ռազմական օպերացիային, եթե վերջինս համաձայնեցված և համակարգված  չլինի իրաքյան ղեկավարության հետ:

Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Ջաֆերին այդ մասին հայտարարել է Վենեսուելայում ընթացող  «Չմիացման  երկրների շարժում» կազմակերպության գագաթնաժողովին:

Ըստ Իրաքի արտգործնախարարի` իրենք զարմանքով են ընդունել թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե թուրքական զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կարող են գործողություն սկսել Հյուսիսային Իրաքում, ինչպես դա արեցին Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում:

Պատասխանելով լրագրողների  հարցերին,  Ջաֆերին միևնուն ժամանակ հիշեցրել է, որ Իրաքի ղեկավարությունը  Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի ղեկավարությանը և ըստ նրա`այդ ամենը ցույց է տալիս, որ Իրաքը ցանկանում է զարգացնել թուրք-իրաքյան հարաբերությունները:

Տեղեկացնենք, որ «Չմիացման երկրների շարժում» կազմակերպությանը մինչ օրս անդամակցել է 120 երկիր,  որոնք վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականության։ «Չմիացման շարժման»-ը հիմքը դրվել է Բանդունգի կոնֆերանսում (1955)՝ ի հակակշիռ նեոգաղութատիրության, մասնավորապես երիտասարդ պետություններին ռազմաքաղաքական խմբավորումների (ՆԱՏՕ, ՍԵՆՏՕ և այլն) մեջ ներգրավելու քաղաքականության։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ