27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոսովոյի դպրոցական քարտեզներում Թուրքիայի մի մասը ներառված է եղել Հայաստանի տարածքի մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշխարհագրական քարտեզներ են բաժանվել, որոնցում ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան մասը (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Yeni Şafak» թերթի կայքը նշում է, որ փաստը հարուցել է տեղի թուրքերի զայրույթը:

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Կոսովոյի կրթության նախարարության Պրիզրենի վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու Ֆերդի Քովաչը: Վերջինս նշել է, որ «անճշտությունը» հայտնաբերվել է ոչ թե Կոսովոյի կրթության նախարարության բաժանած դասագրքերում առկա քարտեզների, այլ աշակերտներին լրացուցիչ բաժանված քարտեզների մեջ, որոնք ուղարկված են եղել Ալբանիայից:

Պաշտոնյան նշել է, որ դպրոցներում այդ օժանդակ նյութերը որպես օգնություն բաժանվում են այլ պետությունների կամ կազմակերպությունների կողմից: Քովաչը հայտարարել է, որ իրենք կստուգեն դպրոցներում բաժանված քարտեզների ճշտությունը: Նշվում է նաև, որ ուսումնասիրություն է սկսվել պարզելու համար, թե արդյոք նմանատիպ քարտեզներ բաժանվել են նաև Կոսովոյի այլ քաղաքների դպրոցներում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ