21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը

Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը:

Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել  Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա և այնտեղ ընտանիք կազմել: Աղբյուրը հաղորդում է, որ Յըլմազը սպանվել է Ռաքքայում իրականացված օդային օպերացիայի ժամանակ:

Նշվում է նաև թուրք զինյալը Թուրքիայում ապրած ժամանակ 460 օր ծառայություն է անցել Չանաքալլեի (Դարդանել) ժանդարմերիայի 11-րդ ոսումնական բրիգադում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ