Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն․ Չավուշօղլու
Նյու-Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն ռուսական «Sputnik» լրատվամիջոցի լրագրողների հետ խոսել է է ռուս-թուրքական հարաբերությունների մասին:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ ըստ Չավուշօղլուի՝ այժմ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն: Կողմերին հաջողվել է ստեղծել երկխոսության մի շարք մեխանիզմներ նախարարությունների մակարդակով:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված մեխանիզմները լավ են աշխատում, ապա նկատի ունենալով սիրիական ճգնաժամը, կարևորել է Անկարայի ու Մոսկվայի միջև տեղեկատվության փոխադարձ տրամադրումը:
Նա շեշտել է, որ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ անցյալում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա էր անհամաձայնություն, այժմ արդեն դրանց շուրջ կողմերի միջև ընթանում է երկխոսություն:
Վերջում նա հավելել է, որ, Ռուսաստանը և Թուրքիան քաղաքական կամք դրսևորեցին հարաբերություններն ավելի խորացնելու հարցում, քան դա առկա էր նախքան ռուսական օդնավի խոցումը թուրքական օդուժի կողմից: