06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում իսլամի դասերից ազատելու համար հայերից մկրտության փաստաթուղթ են պահանջում

Թուրքիայում ոչ մուսուլման աշակերտներին և մասնավորապես՝ հայ երեխաներին իսլամի դասերից ազատելու համար նրանցից մկրտության փաստաթուղթ են պահանջում: Թուրքական «Bianet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հայ երեխաների ծնողներն ու ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչ իմաստ ունի մկրտության փաստաթուղթ պահանջելը, եթե երեխաների անձնագրային քարտերում նշված է նրանց քրիստոնյա լինելու հանգամանքը:

Չնայած այս տեղեկություններին՝ Բեյօղլուի շրջանային կրթական վարչությունը հերքել է դպրոցներում աշակերտներին նման պահանջ ներկայացնելու մասին լուրը:

Նախորդ տարի նմանատիպ դեպք էր գրանցվել Շիշլիի հայկական Կարագյոզյան դպրոցում: Աշակերտներից մեկը հեռացվել էր դպրոցից՝  մկրտության թուղթ չունենալու և հայ չլինելու պատճառաբանությամբ: Սակայն գործը քննող դատարանը որոշում էր կայացրել, որ հեռացված անձը կարող է ուսումը շարունակել հայկական դպրոցում, քանի որ նրա անձնագրային քարտում կրոնի դաշտում եղել էր «քրիստոնյա» նշումը: Դատարանը վճռել էր, որ երեխային դպրոց չընդունելը օրենքի խախտում է, քանի որ երեխայի ինքնությունը կարելի է պարզել նրա անձնագրային տվյալների հիման վրա:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն հայ երեխաներից դպրոցներում մկրտության փաստաթուղթ պահանջելու հարցը բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ: Քյուրքչուն թեմայի վերաբերյալ հատուկ հարցում է ներկայացրել մեջլիս՝ ակնկալելով ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազի պատասխանը:

Պատգամավորը մասնավորապես փորձել է ճշտել, թե քրիստոնյա աշակերտներին ուղղված այդ քայլը որքանով է հիմնավորված, կա՞ արդյոք նախարարությունից բոլոր դպրոցների տնօրեններին տրված նման հրահանգ: Քյուրքչուն նաև հարց է ուղղել կրթության նախարարին, թե արդյոք նախարարությունը դպրոցի ներկայացուցիչների  այս պահանջը չի համարում աշակերտների իրավունքների ոտնահարում: Եվ եթե կրթության նախարարությունը տեղյակ չէ այս դեպքերից, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ դեպքերը քննելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ