27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան նոտա է հղել Գերմանիային

Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Գերմանիային` պահանջելով վերադարձնել թուրք դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժմանն անդամակցելու մեջ:

Ըստ թուրքական «Habertürk» թերթի կայքի` նոտան հղվել է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել Թուրքիայում հետախուզվող դատախազների՝ Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաքում գտնվելու մասին: Նշվում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանությանը հանձնված նոտայում պահանջվել է ստուգել դատախազների Գերմանիայում գտնվելու մասին պնդումները և նրանց գտնվելու վայրը պարզելու դեպքում՝ ձերբակալել ու արտահանձնել թուրքական իշխանություններին:

Անկարան նույն պահանջով մեկ նոտա արդեն հղել էր Գերմանիայի կառավարությանը, սակայն Բեռլինից ստացված պատասխանում նշվել էր, որ Օզի և Քարայի` Գերմանիայում գտնվելու մասին որևէ ապացույց առկա չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ (2015-ի օգոստոսին) թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին , թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում էր կայացվել, Վրաստանի տարածքով փախել էին Հայաստան:

ՀՀ ԱԱԾ-ն, սակայն, հերքել էր այդ լուրերը  հայտարարելով, որ նման անուն ազգանուններով անձիք մուտք չեն գործել Հայաստանի տարածք:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ