18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

PKK-ն Վանում գրոհել է ոստիկանատան շենքը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները ինքնաշեն նռնակ են նետել Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա: Այս մասին տեղեկացնող «Sondakika.com» լրատվական կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոստիկանական բաժանմունքը գտնվում է կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Վանի նահանգային գրասենյակի դիմաց:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, միայն վնասվել է ոստիկանության բաժանմունքի շենքը:

Դեպքի վայր ուղարկված մեծաթիվ ոստիկանական ուժերը քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով լայնամասշտաբ գործողություն են սկսել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ