08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում 12 թիրախ է խոցել

Սեպտեմբերի 5-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի կործանիչները օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` ռմբակոծվել են  մասնավորապես Հյուսիսային Իրաքի Մեթինա և Հաքուրթ շրջանները: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 12 թիրախ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին երեկոյան  Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում ևս օդային գործողություն էին իրականացրել «ՔԲԿ»-ի  դիրքերի ուղղությամբ: Այդ ժամանակ ոչնչացվել էր քուրդ զինյալների 6 թիրախ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ