15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը

Հրանտ Դինքի սպանությունը կատարած Օգյուն Սամասթի հետ նկարված թուրքական ոստիկանության 2 սպաները, որոնք արդարացվել էին «պաշտոնական դիրքը չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու» հիմքով իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, այժմ գործից հեռացվել են գյուլենական լինելու պատճառով:

Նկարը արվել էր 2007 թվականի հունվարի 21-ին` սպանությունից 2 օր անց, երբ Սամասթը ձերբակալվել էր Թուրքիայի Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի սպաների կողմից:

Լուսանկարում Սամասթի կողքին կանգնած այն ժամանակվա ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի տնօրենի պաշտոնակատար Մեթին Բալթան և նույն բաժանմունքի աշխատակից Իբրահիմ Ֆըրաթը ոչ միայն չէին պատժվել, այլ պաշտոնի բարձրացում էին ստացել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ