13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստամբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել. Sabah

Ստամբուլի իրավապահները Աթաթուրքի անվան օդանավակայանում կին մահապարտ են ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ ձերբակալված Էբրու Ֆըրաթը Սիրիայում քրդական կառույցի անդամ է, բացի այդ «Քրդական համայնքների միության» համանախագահ Մուրադ Քարայըլանի մերձավորներից է:

Ստամբուլի հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել Ֆըրաթի՝   Դիարբեքիրից Ստամբուլ մեկնելու մասին: Այդ տեղեկության հիման վրա իրավապահները համապատասխան աշխատանքներ են կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում: Ֆըրաթը ձերբակալվել էր ժամանելուն պես: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ֆըրաթը պատրաստվում էր ահաբեկչություն կատարել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ