15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ղարաբաղում ամուսնալուծվում են, քանի որ կանայք “Եհովայի վկա” են. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի Արցախում 12 զույգ է ամուսնալուծվել այն պատճառով, որ կինը անդամակցել է “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպությանը, իսկ ամուսինը` ոչ: “Կանայք դիմել են դատարան` ամուսնալուծվելու համար եւ պատճառաբանել են, թե ամուսինը չի ցանականում “Եհովայի վկա” դառնալ, եւ էդ հողի վրա ընտանիքները քայքայվել են: Տարաձայնությունները լինում են եւ այլեւս անհնար է լինում միասին ապրելը”,-թերթի թղթակցի […]

Անանուն բարերարը ուրախացրել է արցախցի դպրոցականներին

Երեւան, 22 փետրվարի, 2012թ: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը Տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս: ‘’Դժվար է պատկերացնել, թե հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս […]

ԼՂ շփման գծում դիպուկահարների արյունահեղ սպառնալիքը եւ տարածքների վերադարջի հեռանկարը

Ստրատեգիական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի  վերլուծաբան Մարկ Դիցենը ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, վերլուծելով շփման գծում ստեղծված իրացիճակը մասնավորապես դիպուկահարներ արյունահեղ գոյության հետեւանքները: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող դիպուկահարները սպառնում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխզիջման լուծում գտնել: 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունից […]

Բակո Սահակյանի հայտարարությունը խեղաթյուրել են

Հունաստանում ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Թեմայի շուրջ  Henaran.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ: ‘Մասնավորապես, նշվում է, թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ մինչեւ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը եւ Արցախի կարգավիճակի որոշումը, արցախյան կողմը պատրաստ […]

ԼՂՀ-ում իրականացվելու են մարդասիրական ծրագրեր. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե

Փետրվարի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի       Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին: Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած […]

Կարասինն ու Գորդոնը խոսել են ԼՂ կարգավորումից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որն աշխատանքային այցով Մոսկվայում էր, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կողմերը կարծիքներ են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Հունվար եւ փետրավար ամիսներին Կարասինը մի շարք ամերիկյան եւ եվրոպական դիվանագետների հետ բազմիցս քննարկել է Հարավային […]

Պատերազմը կլինի Ադրբեջանի համար վերջինը, իսկ Հայաստանի համար` հերթականը. Գագիկ Մելիքյան

‘’15 երկրներ ներկայացնող փորձագետներն ու միջազգային կազմակերպություններն իրենց ելույթներում  փաստեցին, որ ԼՂՀ անկախությունն այլեւս անշրջելի է: Եվ նրանցից ոչ ոք չկարողացավ ցույց տալ միջազգային իրավունքի նորմերում մի կետ, որն արգելում է ազգին ինքնորոշվել’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` ամփոփելով ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացված եռօրյա միջազգային […]

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու պատգամավորները ԼՂ դիրքերում էին /ֆոտո/

ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ փետրվարի 18-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական և զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ […]

“Աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ”. Ստեփանակերտում մեկնարկել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Այսօր` փետրվարի 17-ին, Ստեփանակերտում  մեկնարկել է ”ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ” թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի խորհրդարանական  պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:  Պատվիրակության կազմում են պատգամավորներ  Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Երկօրյա  գիտաժողովին մասնակցում […]

Շուշիում ուսումնարան կկառուցվի

ՙՀայաստան՚ համահայկական Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան: Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով եւ կկրի ֆրանսահայ բարերարի անունը: Երկհարկանի նորակառույց ուսումնարանը (ընդհանուրը` 4050քմ մակերես) նախատեսված է 225 ուսանողի համար: Ուսումնարանը կունենա հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները. կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի