27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բակո Սահակյանի հայտարարությունը խեղաթյուրել են

Հունաստանում ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Թեմայի շուրջ  Henaran.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:

‘Մասնավորապես, նշվում է, թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ մինչեւ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը եւ Արցախի կարգավիճակի որոշումը, արցախյան կողմը պատրաստ է միակողմանի զիջումների գնալ:

Դրանք ստահոդ տեղեկություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը:

Նախագահն ասել է այն, ինչ մշտապես հայտարարվել է: Նա ասել է, որ Արցախը կողմնակից է խնդրի լուծման խաղաղ եւ փոխզիջումային տարբերակին: Հակամարտությունը, եթե նորմալ պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով,  ուրեմն պետք է լինի փոխզիջում: Բայց դա չի նշանակում, որ Արցախը միակողմանի տարածքը կամ կարգավիճակը է զիջելու: Նախագահ Սահակյանը կրկնել է բազմիցս հնչեցրած այն միտքը, որ 1988 թվականին վերադարձ չի կարող լինել՝ ո՛չ սահմանների, ո՛չ էլ կարգավիճակի հարցում: Երկրորդը, հարկ եմ համարում հիշեցնել, որ հենց նախագահ Սահակյանն է շրջանառությունից հանել այսպես կոչված «ազատագրված տարածքներ», «բուֆերային տարածքներ» տերմիները, որը մինչ այդ լայնորեն օգտագործվում էր հայկական ինչպես  լրագրողական, այնպես էլ վերլուծական շրջանակներում: Մեզ համար չկան բուֆերային կամ ազատագրված տարածքներ: Սա բոլորի համար պարզ է:

Նման տեղեկությունների տարածումը ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ առջեւում ընտրական պրոցեսներ են եւ՛ Արցախում, եւ՛ Հայաստանում: Հետեւաբար, որոշ ուժեր, չհասկանալով կամ միտումնավոր, կարծում եմ` այստեղ կա նաեւ քաղաքական հաշվարկներ, փորձում են ապակայունացնել իրավիճակը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակությունն ընտրական փուլում բավականին ակտիվ է լինում, փորձում են նրան, ինչ-որ ձեւով շեղել, սեւ փիառ անել գործող ղեկավարի նկատմամբ, դրանով իսկ փորձելով ներքաղաքական դաշտում ինչ որ դիվիդենտներ շահել:

Բացի նրանից, որ Արցախի Հանրապետության դեմ սեւ PR է իրականացվում, այդ ուժերը փորձում են աժիոտաժ ստեղծել նաեւ Հայաստանում: Անթույլատրելի է, որ կան գործիչներ ու ուժեր, ովքեր փորձում են նման իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել: Բակո Սահակյանը լուրջ քաղաքական գործիչ է եւ պոպուլիստական հայտարարություններով երբեք աչքի չի ընկել: Արցախի իշխանությունները երբեք չեն գնա մի այնպիսի քայլի, ինչը թեկուզեւ չնչին իսկ թուլացնի Արցախի անկախությունը, պետականությունը, անվտանգությունն ու ներազգային շահերը’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ