15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ստեփանակերտում կմասնակցի միջազգային գիտաժողովին

Փետրվարի 17-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա  ‘ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ’ թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի խորհրդարանական  պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:  Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Henaran.am-ին հաղորդում են […]

Ստեփանակերտում տոնել են Տեառնընդառաջը

Փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական` Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրային տոնակատարություն` նվիրված Տյառնընդառաջ (Տրնդեզ) ազգային-եկեղեցական օրվան: Միջոցառումը, որպես համակազմակերպիչներ, իրականացրել են ‘Հայկի Սերունդ՚’երիտասարդական հասարակական կազմակերպությունը եւ Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ի դեմս մշակույթի քաղաքային տան: Տոնակատարությունն ուղեկցվել է համերգային ծրագրով, ավանդական խարույկներով, ազգային խաղերով (պարանի ձգում, կոխ, աքլորակռիվ), տոնական ուտեստների եւ աղանդերների մատուցմամբ, այլ ուշագրավ ծիսակատարություններով եւ […]

ԼՂՀ արտգործնախարարությունն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը

Այսօր  ԼՂՀ  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: ‘Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական […]

Շփման գծում ԵԱՀԿ առաքելության դիտարկման արդյունքները

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Ես ներողություն չեմ խնդրում Լեռնային Ղարաբաղ կատարած այցիս համար. ավստրալացի պատգամավոր

Ավստրալիայի հայերի կայքում հայտնվել են Ավստրալիայի Հարավային Ուելսի նահանգային խորհրդի պատգամավոր Ուոլթ Սեքորդի մեկնաբանությունները` Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցի մասին: Սեքորդը մասնավորապես անդրադարձել է այն բանին, որ իր այցն Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել. “Ես ներողություն չեմ խնդրում այդ տարածաշրջան իմ կատարած այցի համար, ինչպես նաեւ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու եւ Հայոց ցեղասապանության մասին իմ գիտելիքները խորացնելու […]

Զինվորին սպանել է ծառայակից ընկերը

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ փետրվարի 5-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել եւ աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, ով ժամը […]

Հրազենային կրակոցից զինվոր է մահացել

Փետրվարի 5-ին` ժամը 19.20-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ըստ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած տեղեկատվության,  վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար քննություն է կատարվում:

Հրադադարի ռեժիմի խախտումներ` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան  600 կրակոց: ՊԲ դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն […]

ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ սպառնալիքները` ուղղված Լեռնային Ղարաբաղին/վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վուլֆը եւ Ջուդի Չուն նշել են Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի տարելիցի մասին` այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան եւ շարունակական բնույթ կրող սպառնալիքները` ուղղված Լեռնային Ղարաբաղին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի հայերը եւ հայամետ շահառուները կոչ են արել Կոնգրեսի անդամներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բացահայտորեն […]

Ադրբեջանը սպառնում է շարունակել հրադարարի խախտումները շփման գծում

Ազգային անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի հետազոտող պրոֆեսոր Ստեֆան Բլանկի մտահոգությունը Ադրբեջանին ուղղված Իրանի սպառնալիքների շուրջ անիմաստ է թվում, քանի որ Ադրբաջենը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի հետ  տնտեսական ու քաղաքական հարաբերություններն ամրապնդելու: Այն, ինչ  պետք է անհանգստացնի Բլանկին եւ միջազգային հանրությանը, Ադրբեջանի` հարեւան Հայաստնին եւ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքներն են: Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի