ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անաչառ դիտորդները միայն չեն պարտադրելու
 
                        ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդները մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինեն անաչառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան` նշելով, որ նրանց համար կարեւոր չէ արդյունքը, այլ գործընթացն է կարեւոր: “Մենք դիտարկելու ենք քարոզարշավն ու ընտրությունների լուսաբանումը: Մեր առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը չի ավարտվի, կհետեւենք նաեւ հետընտրական զարգացումներին”, […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































