25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անաչառ դիտորդները միայն չեն պարտադրելու

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդները մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինեն անաչառ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան` նշելով, որ  նրանց համար կարեւոր չէ արդյունքը, այլ գործընթացն է կարեւոր:

“Մենք դիտարկելու ենք քարոզարշավն ու ընտրությունների լուսաբանումը: Մեր առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը չի ավարտվի, կհետեւենք նաեւ հետընտրական զարգացումներին”, -հայտարարեց Շեկերինսկան:

Իսկ նրանք դիտորդական առաքելություն Հայաստանում իրականացնելու են Հայաստանի իշխանությունների հրավերով: “Եկել ենք դիտելու, այլ ոչ խառնվելու ու պարտադրելու: Մեր դերը սահմանափակվում է նրանով, ինչ լիազորել է մեզ ԵԱՀԿ-ն: Դիտարկել, գնահատել ու համապատասխան առաջարկներ պատրաստել` սա է լինելու մեր անելիքը”, -ասաց դիտորդական առաքելության ղեկավարը:

Նկատենք,  կարճաժամկետ 250 եւ երկարաժամկետ 24 դիտորդ` 17 եվրոպական երկրներից հետեւելու է ՀՀ խորհրդարանական ընտրություններին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ