02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացելու շփման գծում

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորելու է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա / և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ