15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան  2300  կրակոց:   Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին եւ 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը […]

Ի գիտություն Բոզդաղի` Շարմազանովը պատասխանել է

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի “Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող”: Թուրք պաշտոնյան ասել է, որ “Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է”: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ […]

Ժամանակն է` լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հարցազրույց է տվել ադրբեջանական “АПА” գործակալությանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Վեսթերվելլեն նշել է, որ ժամանակն է` լուծել այդ խնդիրը, որպեսզի այն այլեւս չխոչընդոտի տարածաշրջանի  զարգացմանը եւ խաղաղությանը: Նա իր երկրի վստահությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում մեծ դեր ունենալու հարցում, […]

Անցած շաբաթ սահմանին արձանագրվել է հակառակորդի 700 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ  700  կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց  եւ  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: […]

Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը. Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԽ նախագահի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին. ‘Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ պարոն […]

ՄԽ համանախագահները ամփոփել են տարածաշրջանային այցի արդյունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ մարտի 2-ից 6-ը այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու: Համանախագահողները հանդիպել են նախագահներ Սարգսյանի և Ալիևի, ինչպես նաև “Լեռնային Ղարաբաղի դե-ֆակո իշխանությունների հետ”: Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ: […]

Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Բակո Սահակյանն ընդունել է ՄԽ համանախագահներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Ժակ Ֆորին (Ֆրանսիա): Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ժակ Ֆորին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Այնուհետեւ կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: […]

300 անգամ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը

    Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 26-ից  մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է շուրջ  1200  կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ պահվածքին,  շարունակել են հավատարիմ մնալ […]

Ասկերանի ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացվել

Փետրվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/ եւ ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /: […]

Սումգայիթ. սովորական ցեղասպանություն

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը մեկնաբանություն է տարածել սումգայիթյան դեպքերի առնչությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:          Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի