02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան  2300  կրակոց:   Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին եւ 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց  եւ  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն:

Henaran.am-ին հաղորդում են ԼՂ ՊԲ  լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ