10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԽ համանախագահները ամփոփել են տարածաշրջանային այցի արդյունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ մարտի 2-ից 6-ը այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու: Համանախագահողները հանդիպել են նախագահներ Սարգսյանի և Ալիևի, ինչպես նաև “Լեռնային Ղարաբաղի դե-ֆակո իշխանությունների հետ”: Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Համանախագահները կողմերին նախագիծ են ներկայացրել, որի նպատակն է կյանքի կոչել հուվարի 23-ին նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարության դրույթները: Հիմնվելով երկու նախագահների՝ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունն արագացնելու մասին ստանձնած պատրաստակամության վրա՝ համանախագահները կողմերին առաջարկել են համապարփակ, խաղաղ կարգավորման հետագա աշխատանքին օժանդակող որոշ քայլեր:

Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների մշակման մասին Սոչիի հայտարարությունում տեղ գտած պայմանավորվածությունն իրագործելու հնարավորությունը: Համանախագահները հայտնել են, որ իրենք ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ խնդրել են ԵԱՀԿ Բարձր Ծրագրման Խմբին շարունակել այդ մեխանիզմի մշակումը՝ որպես կայունության հասնելու և վստահությունն ամրապնդելու կարևոր միջոց: Բացի այդ, համանախագահները քննարկել են մարդասիրական, ինչպես նաև ժողովրդական շփումները, որոնք միտված են տարաշածրջանի ժողովրդների միջև փոխադարձ ըմբռմանը խթանելուն և չպետք է քաղաքականացվեն կամ շահարկվեն ի վնաս խաղաղ գործընթացի:

Համանախագահները մարտի 22-ին ծրագում են մեկնել Վիեննա` ԵԱՀԿ մշտական խորհրդին խաղաղ կարգավորման գործընթացում ձեռնարկված վերջին քայլերի մասին զեկուցելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ