22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը սպառնում է շարունակել հրադարարի խախտումները շփման գծում

Ազգային անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի հետազոտող պրոֆեսոր Ստեֆան Բլանկի մտահոգությունը Ադրբեջանին ուղղված Իրանի սպառնալիքների շուրջ անիմաստ է թվում, քանի որ Ադրբաջենը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի հետ  տնտեսական ու քաղաքական հարաբերություններն ամրապնդելու:

Այն, ինչ  պետք է անհանգստացնի Բլանկին եւ միջազգային հանրությանը, Ադրբեջանի` հարեւան Հայաստնին եւ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքներն են: Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից  ստորագրված հրադադարի հաստատումից 18 տարի հետո էլ Ադրբեջանը հակառակվում է Ղարաբաղի մասնակցությանը Մինսկի խմբի բանակցություններում` հակամարտության խաղաղ եւ վերջնական լուծման համար: Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է շարունակել Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում հրադադարի շաբաթական խախտումները, ինչն ավելի շատ է սրում իրավիճակը:

Վերջին 2 տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղը իր սահմանների ներսում հաստատել է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների միջազգային չափանիշները` դիմակայելով ագրեսիվ եւ ավտորիտար հարեւանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ