26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անանուն բարերարը ուրախացրել է արցախցի դպրոցականներին

Երեւան, 22 փետրվարի, 2012թ: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը Տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս:

‘’Դժվար է պատկերացնել, թե հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել եւ իրենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն’’, – ասում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Հիշեցնենք, որ գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաեւ ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ եւ Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով:

‘’Տորոնտոյահայ համայնքի համար չկան մեծ կամ փոքր խնդիրներ: Նրանք կարեւորում են ցանկացած օգնությունը հայրենիքին, եւ մասնավորապես, մեր հայ մանուկներին’’,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

‘’Մանկավարժական ողջ կոլեկտիվի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցին սատարող բոլոր բարերարներին եւ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին: Իսկ աշակերտներն էլ իրենց շնորհակալությունը հայտնում են ուսման բարձր առաջադիմությամբ’’,- գոհունակությամբ նշում է դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը:

Henaran.am-ին հաղորդում են ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ