26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ”. Ստեփանակերտում մեկնարկել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Այսօր` փետրվարի 17-ին, Ստեփանակերտում  մեկնարկել է ”ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ” թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի խորհրդարանական  պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:  Պատվիրակության կազմում են պատգամավորներ  Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Երկօրյա  գիտաժողովին մասնակցում են քաղաքագետներ ոչ միայն Հայաստանից եւ ԼՂՀ-ից, նաեւ եվրոպացի փորձագետներ:  Գիտաժողովի բացմանը ելույթ են ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` նշելով, որ Արցախի հանրապետության անկախությունը  հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ եւ միջազգային իրավական նորմերով:

Է. Շարմազանովի խոսքով` Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված զավթողական պատերազմում եւ ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը  հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա:

“Մեր բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի եւ Արեւելյան Թիմորի օրինակով: Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է”,-իր ելույթում նշել է Է. Շարմազանովը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ