26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ շփման գծում դիպուկահարների արյունահեղ սպառնալիքը եւ տարածքների վերադարջի հեռանկարը

Ստրատեգիական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի  վերլուծաբան Մարկ Դիցենը ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, վերլուծելով շփման գծում ստեղծված իրացիճակը մասնավորապես դիպուկահարներ արյունահեղ գոյության հետեւանքները:

Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող դիպուկահարները սպառնում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխզիջման լուծում գտնել:

1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունից հետո տարեկան 30 զոհ է լինում եւ հայկական , եւ ադրբեջանական կողմում:

Եվ որքան ավելանում է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան ավելի են շատանում  փոխզիջման զոհերը` դիպուկահարների փոխադարձ արյունահեղության արդյունքում: Այս մտածված բռնությունը սպառնում է ոչ միայն պատերազմի վերսկսում, այլ նաեւ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ վիճարկելի սահմանները:

Վտանգված են Սովետական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից դուրս գտնվող 7 տարածքներ: 1994-ից այս տարածքները մասամբ վերահսկվել են հայկական ուժերի կողմից` հանդես գալով որպես “բուֆերային գոտիներ” այն 5 տարածքների մեջ, որոնցից կազմված էր նախկին Սովետական Լեռնային Ղարաբաղի Ինքավար մարզը:

Անդրադառնալով կարգավորման գործընթացին, վերլուծաբանը հիշեցնում է, որ ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խումբը, որն ստեղծվել է հակամարտության խաղաղ  կարգավորման նպատակով, որպես խաղաղության ծրագիր առաջարկել է Մադրիդյան փաստաթուղթը, որի դրույթները նախատեսում են բուֆերային գոտիների մեծ մասի վերադարձը Ադրբեջանին: Սովետական ժամանակներում այդ տարածքները մասամբ բնակեցված են եղել էթնիկ ադրբեջանցիներով, սակայն նրանց միջեւ գտնվող տարածքներում բնակվողները Լեռնային Ղարաբաղի հայերն են:

“Ցավոք սրտի, հակամարտության ռազմավարական բնույթը, որն ավելի նկատելի է դիպուկահարների խախտումներով, խոչընդոտում է փոխադարձ վստահության հաստատմանը, որն անհրաժեշտ է փոխզիջման համար: Արդյունքում` այդ տարածքները վերադարձնելն ավելի անհեռանկար է դառնում”,-եզրակացնում է Մարկ Դիցենը :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ