26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմը կլինի Ադրբեջանի համար վերջինը, իսկ Հայաստանի համար` հերթականը. Գագիկ Մելիքյան

‘’15 երկրներ ներկայացնող փորձագետներն ու միջազգային կազմակերպություններն իրենց ելույթներում  փաստեցին, որ ԼՂՀ անկախությունն այլեւս անշրջելի է: Եվ նրանցից ոչ ոք չկարողացավ ցույց տալ միջազգային իրավունքի նորմերում մի կետ, որն արգելում է ազգին ինքնորոշվել’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` ամփոփելով ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացված եռօրյա միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ անկախության հռչակագրի 20-ամյա տարելիցին:

Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ից, ՌԴ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից և ԱՄՆ-ից:

‘’Կարծում եմ թուրքական պատվիրակությանը հրավեր եղել է, սակայն նրանք չեն ներկայացել: Ամենատպավորիչ ելույթը Հունաստանն ու Գերմանիան ներկայացնող փորձագետների ելույթներն էին’’,- ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ Հունաստանի ներկայացուցիչը մաթեմատիկական վերլուծության միջոցով էր ապացուցում, որ ԼՂՀ  ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի:

Նրա խոսքով`գիտաժողովի ելույթներում  բոլոր օտարերկրա փորձագետները հայտարարել են, որ տարածքային  ամբողջականության սկզբունքը քննարկման առարկա կարող է լինել 2 պետությունների միջև հարաբերությունների ժամանակ, սակայն ԼՂՀ դեպքում այն քննարման առարկա չի կարող լինել:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն էր բոլոր օտարերկրյա պատվիրակություններին ծանոթացնել ԼՂՀ անկախության հռչակագրի տեքստին եւ անկախության հետ կապված բոլոր գործընթացներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ճիշտ ներկայացնեն իրենց երկրներում ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը:

‘’Բոլոր փորձագետները իսկապես հիացած էին Արցախով, ոչ ոք չէր զգում, որ եկել է պատերազմական երկիր: Նրանք տեսան խաղաղ կյանք եւ ժողովրդավարական երկիր’’,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Նա  նշեց, որ ՌԴ-ն ներկայացնող փարձագետներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կանխատեսումներ էր անում` ասելով.’’ Եթե պատերազմ լինի, դա կլինի Ադրբեջանի համար վերջինը, իսկ Հայաստանի համար` հերթականը’’:

‘’ԼՂՀ իշխանություններն ասում էին, որ իրենց համար ԼՂՀ խնդիր, որպես այդպիսին, գոյություն չունի: Իրենք ունեն ապրելու իրավունք, եւ ոչ ոք չի կարող իրենց վախեցնել պատերազմով: Ինչ վերաբերում է ԼՂՀ 150.000-ոց բանակին, ապա նրանք ասում են, որ ունեն 150.000 սպարտացիներ, որոնք պատրաստ են զոհվել, հանուն ապրելու իրավունքի’’,- եզրափակեց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ