04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՂՀ-ում իրականացվելու են մարդասիրական ծրագրեր. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե

Փետրվարի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի       Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին:

Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած քաղաքացիների  աջակցության ծրագրերի վրա:

Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Պարամոնովին արդյունավետ գործունեության համար եւ պատրաստակամություն հայտնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել իրականացվելիք աշխատանքների ծրագրերին:

Henaran.am-ին հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ