16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արտակ Շաբոյանը Արցախում է

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Ա. Շաբոյանը ներկայացրել է երկու հանրապետությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ խորհրդատվություններ եւ վերլուծություններ են անցկացվել, համատեղ ուսումնասիրություններ են կատարվել արցախյան շուկաներում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել, ինչպես նաեւ տեղեկատվության […]

Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր/ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին եւ հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, […]

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձեւաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բազմաբնույթ համագործակցության ընթացքը […]

Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների եւ քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին եւ ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: “Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, եւ այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարեւոր են: Հեռանկարային առումով բարձր եմ […]

Արցախում զինվոր է զոհվել

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները […]

ՀՀ վարչապետը այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ: “Մետաքսկոմբինատ”  ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը […]

Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել […]

‘’Ուորլիքն յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’. Վլադիմիր Կազիմիրով

’’Կարդացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նույնիսկ որոշակի նամակագրություն ունեցա: Սակայն նոր տարրեր չգտա: Ամերիկացի համանախագահը յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’ – հունիսի 20-ին Երեւանում մամուլի ասուլիսին նշել է Մինսկի խորհրդի  նախկին համանախագահ ՎլադիմիրԿազիմիրովը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում’’ԼեռնայինՂարաբաղ. Կարգավորման ուղիներ’’ թեմայով ելույթի ժամանակն երկայացրել է ԼՂհակամարտության կարգավորման ’’հաստատված’’ փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է` 3. Ազատագրված յոթ շրջանները վերադարձնելԱդրբեջանին: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը շրջապատողգրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը:  Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հիմնախնդրի գոտում խաղաղապահներ տեղակայելու հավանականության մասին հարցին, ապա, ըստ նախկին միջնորդի տեղեկությունների,  այս հարցում որոշակիություն չկա:

Ադրբեջանի հերթական դիվերսիան. զոհեր հայկական կողմից /լրացված/

Հունիսի 20-ի լույս առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախի 3-րդ պաշտպանական  շրջանի ուղղությամբ: Մարտական հենակետում մահացել է  ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող1988թ.ծնված Նարեկ Պողոսյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա չհերքեց նաեւ Yerkir.am-ի այն տեղեկությունը, մի զինվոր էլ մահացել է Արարատում տեղակայված հենակետում: Այս անգամ նույնպես թշնամու կրակահերթից: […]

Խորհրդակցություն Արցախում արտակարգ իրավիճակների վերաբերյալ

Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր: Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի