16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

    Այսօր, մայիսի 26-ին,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

”Համանախագահները փորձում են մասնատել Արցախը հետագայում առևտուր անելու համար”. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, քանի որ դրանք կտրված են իրականությունից: ”Մադրիդյան սկզբունքների մասնիկները և իրագործման մեխանիզմներն, այլ կերպ ասած, ավելի մութ անտառ են։ Ադրբեջանը հասկանում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ խաղաղություն հաստատել, դա հասկանում է նաև Հայաստանը”,- նշել է […]

Գիշերը շփման գծում լարված է եղել՝ դիվերսիոն հարձակման փորձ

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական […]

Սփյուռքահայ ներդրողի հյուրանոցը՝ Շուշիում /վիդեո/

Ալեք Բաղդասարյանը ծնվել է Թեհրանում, սակայն նրա սիրտն ու հոգին Հայաստանում և Արցախում է: Սփյուռքահայ ներդրողը միշտ կարևորել է հայրենիքից դուրս գտնվող հայերի աջակցության գործոնը Հայաստանի համար: Բաղդասարյանի փոխանցմամբ հայրենասիրությունը իրեն փոխանցվել է ծնողներից: Նա շեշտում է, որ իր համար միշտ շատ կարևոր է եղել ազատ, անկախ Հայաստանի ստեղծումը: Մասնագիտությամբ ծրագրավորող Բաղդասարյանը իր սերունդների ապագան […]

Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։

Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակը, մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

ԵՄ-ն դեմ է ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի պահպանմանը

Չնայած Եվրամիությունը չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սակայն պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այժմ էլ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: ”Ստատուս-քվոյի պահպանումը չի բխում ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից: Ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է: ԵՄ-ն կողմ է հակամարտության շուտափույթ կարգավորմանը”,-հայտարարել […]

Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ` Ջեյմս Ուորլիքի հայտարարության

Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, “Կարնեգի“հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավսրման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը […]

Ժամանելու են Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:   Նախատեսվում են նաեւ այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների եւ բնակիչների հետ: Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ […]

Անակնկալ-նվերը “պայթյուն” առաջացրեց /վիդեո/

Զինադադարից 22 տարի անց էլ ազատամարտիկների հոգում շարունակվում է վառ մնալ վրեժի ոգին: Ասկերանի 34 085 կամ Իվանյանի անվան  զորամասում ազատամարտիկները ՝հայրենասիրական ոգի փորձեցին հաղորդել Հայաստանի և Արցախի տարբեր հատվածներից ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին: Վանաձորցի Հայկը ակնհայտ հուզմունքով և հպարտությամբ էր լսում ազատամարտիկների կոչերը: Տղաներին որպես անակնկալ-նվեր աշուղ Ռազմար Սասունցին երգեց իր ամենահայտնի հայրենասիրական երգերից մեկը.”Հասնենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի