16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մենք սիրում ենք քեզ նախագահ ջան. շուշեցի կինը անհամբեր էր /վիդեո/

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից շուրջ 6 տասնամյակ  անց հաղթանակի օրվան, որպես կրկնահաղթանակի հրավեր հայ ժողովուրդը տոնեց Շուշիի ազատագրումը:Փառքով պսակվեց “Հարսանիք լեռներում” օպերացիան: Այսօր, այդ հաղթանակից 22 տարի անց պատմական Շուշին ապրում է հայեցի, ադրբեջանական մինարեթների կիսաքանդ պատերը խոնարհվել են մեր քրիստոնյա հավատքի առաջ: Henaran.am-ը տեխնիկական պատճառներով մեկ օր ուշացումով Ձեզ կտրամադրի մեր շարքը, որը սկսվում […]

Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին

Երեկ մայիսի 9-ին,  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  եւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը  Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել “Գրիգոր […]

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի համատեղ բանաձեւ

Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը ընդունել է համատեղ բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորև բերվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:  ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, և որը 1921 թ. անօրինական անջատվել է […]

Տիգրան Սարգսյանը Հայաստանի նախագահի հետ Արցախում է /ֆոտո/

Ստեփանակերտում սկսել են Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունները: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակ եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ: Այստեղ են ՀՀ Ազգային ժողվոի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ ՀՅԴ -ից եւ “Ժառանգությունից”: Սերժ Սարգսյանը ողջունեց բոլորին, զրուցեց ստեփանակետցիների հետ, որից հետո շարժվեցին մասնակցելու ծաղեդրման արարողությանը:

Կալիֆորնիան ճանաչել է. բուռն արձագանք Շուշիում/վիդեո/

Րոպեներ առաջ Շուշիում ազատամարտիկների տոնական միջոցառման ընթացքում ամերիկահայ ներդրող, ”Ավան Շուշի Պլազա” հյուրանոցի համասեփականատեր Ալեք Բաղդասարյանը անակնկալ հայտարարությամբ բուռն ուրախություն պարգևեց հավաքվածներին: Նա հուզված տեղեկացրեց, որ Ամերիկայի միացյալ նահանգներից ստացել է հաղորդագրություն, ըստ որի Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Ազատ Արցախի անկախությունը: “Սա մեր հերթական հաղթանակներից է, հենց այսօր Շուշիի ազատագրման օրը մենք ստացանք ուրախ լուր: […]

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Asbarez-ը:  Խորհրդարանի քվեարկության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, որում ողջունվում է օրենդիրների որոշումը, որը վկայում է ո՛չ միայն Հայ-ամերիկյան համայնքի քրտնաջան աշխատանքի, այլև՝ բոլոր ժողովուրդների, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի մասին Կալիֆորնիա նահանգի պետական պաշտոնյաների իրազեկությունը: […]

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության առնչությամբ

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ […]

Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը, Թվիթերի իր էջում գրել է. “Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը”:

Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ. Դեսպան Ջեյմս Ուորլիքի ելույթը

Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք ինձ հետ միասին: Ձեզնից ոմանց ես ճանաչում եմ, դուք վերջին ութ ամիսների ընթացքում ինձ համար եղել եք խորհրդատու, գնահատական եք տվել հնչեցված գաղափարներին և ես առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Թույլ տվեք սկսեմ նրանից, որ չեմ ցանկանում վերստին անդրադարձ կատարել հակամարտության պատմությանը: Մեր նպատակը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի