16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Սահմանին կանգնած են մարդիկ, ովքեր անցել են մարտերի միջով. ԼՂՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանեց/վիդեո/

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Արցախի սահմանների պաշտպանվածությանը: Թովմասյանը հավաստեց, որ սահմանապահների ոգին ամուր է և ինչպես ժամկետային զինծառայողներն են պատրաստակամ, այնպես էլ պայմանագրային պրոֆեսիոնալ սպայական կազմը: “Սահմանին կանգնած են մարդիկ, ովքեր անցել են մարտերի միջով: Կան մարդիկ, ովքեր պարգևատրվել են մարտական խաչ առաջին կամ մարտական խաչ երկրորդ շքանշաններով”,-նշեց ԼՂՀ […]

Ընդունել ԼՂՀ անկախությունը. դիմում ՌԴ նախագահին

Համացանցում ստորագրահավաք է սկսվել` ուղղված Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում Ռուսաստանին ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փաստաթղթի տակ արդեն ստորագրել է 1 264 հոգի: Որպեսզի այն դրվի քննարկման, անհրաժեշտ է, որպեսզի եւս 98,736 հոգի ստորագրեն այն:  

Հայաստանի իշխանությունները վաղուց պետք է ճանաչեին ԼՂ անկախությունը. գերմանացի պրոֆեսոր

՛՛Ադրբեջանը շարունակաբար վարում է քսենոֆոբիայի եւ հայատյացության քաղաքականությունը` ավելի սրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը: Ավելին` ադրբեջանական լրատվամիջոցները ուղղակի լծվել են այդ գործին՛՛, – այս մասին նշել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը` Բեռլինիի Եվրոպական Ակադեմիայում Ղարաբաղյան հարցին նվիրված քննարկամ ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը:   Henaran.am –ի թղթակցի հետ […]

Ի՞նչն է խանգարում լուծել ղարաբաղյան հակամարտությունը. Բեռլինում է Արցախի ԱԺ նախագահը

Ի՞նչ դեր ունի Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի զարգացման գործում եւ ի՞նչն է խանգարում լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այս հարցերի շուրջ էին ապրիլի 1-ին բանավիճում Բեռլինի Եվրոպական Ակադեմիայում: Հատուկ բանախոսը ԼՂՀ Ազագյին Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: “Այս տարի մայիսին լրանում է Արցախի զինադադարի 20 ամյակը, սակայն, ցավոք, խնդիրը մնում է դեռեւս չլուծված“,- իր ելույթում նշեց Ղուլյանը` […]

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

“Ղրիմը` Ռուսաստանին, Արցախը` Հայաստանին”. մեքենավազք Սոչիում /վիդեո/

Մարտի 30-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեքենավազք է տեղի ունեցել, որի կարգախոսն է եղել` “Ղրիմը` Ռուսաստանին, Արցախը` Հայաստանին”, տեղեկացնում է Еркрамас-ը: Ակցիային մասնակցել է մոտ 20 ավտոմեքենա` Ռուսաստանի, Հայաստանի ու Արցախի դրոշներով: “Ազգային հիշողություն” կամզակերպության ներկայացուցիչ արթուր Գեւորգյանն ասել է, որ Ղրիմի ժողովուրդը որոշում կայացրեց ապրել Ռուսաստանի կազմում այնպես, ինչպես ավելի լավ Ղարաբաղի ժողովուրդն էր հանրաքվե […]

Հրապարակվել է ԵԱՀԿ տարեկան զեկույցը

Հրապարակվել է ԵԱՀԿ 2013թ.-ի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ  տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Համաձայն զեկույցի` թեեւ 20 տարուց ավելի է անցել, սակայն հակամարտության լուծում այդպես էլ չի գտնվել։  Զեկույցում նշվել է նաեւ, որ նայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: […]

“Իմ Արցախ”-ը Բեռլինում

2014 թ-ի ապրիլի 1-ին Բեռլինի Եվրոպական Ակադեմիայում տեղի կունենա  “Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում” թեմայով քննարկում: Բանախոսելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը, Բեռլինի “Գիտություն եւ քաղաքականություն” հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը, Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, Եվրոպական Ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Էքարդ Շթրաթենշուլթեն: Նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի