25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի իշխանությունները վաղուց պետք է ճանաչեին ԼՂ անկախությունը. գերմանացի պրոֆեսոր

՛՛Ադրբեջանը շարունակաբար վարում է քսենոֆոբիայի եւ հայատյացության քաղաքականությունը` ավելի սրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը: Ավելին` ադրբեջանական լրատվամիջոցները ուղղակի լծվել են այդ գործին՛՛, – այս մասին նշել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը` Բեռլինիի Եվրոպական Ակադեմիայում Ղարաբաղյան հարցին նվիրված քննարկամ ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը:  

Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում Լուխթերհանդթը նշեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը շարունակում է մնալ արդիական խնդիր, ինչը հայաստանյան իշխանությունները վաղուց պետք է անեին: 

Ըստ գերմանացի փորձագետի` Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ ապացուցել է, որ շարժվում է ժողովրդավարության ճանապարհով: Այն ինչ ժողովրդավարությունն ու իրավական պետություն հասկացությունները խորթ են Ադրբեջանի համար: 

՛՛Ի՞նչ կարող է տալ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին: Ինքնավարությու՞ն: Տեսնում ենք, թե Նախիջեւանի ինքնավարություն ասվածում ինչ է կատարվում: Ծիծաղելի է ուղղակի՛՛,- նշել է Լուխթերհանդթը եւ հավելել, որ Արցախի ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ