16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մաքսային միություն՝ Արցախի հետ /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Շաքարյանցը անձամբ դեմ է որեւէ միության անդամակցելուն: Նրա խոսքով,  նման դեպքում պետք է հաշվի առնել նաեւ շահը՝ ինչ կտա այդ միությունը, արդյոք կսահմանափակվի տվյալ սուբյեկտի ինքնուրույնությունը: Քաղաքագետը սակայն կողմնակից է այն գաղափարին, որ Հայաստանը ինքնուրույն է որոշելու իր մաքսային սահմանները, որը կնշանակի նաեւ, որ Արցախն էլ է մեր մաքսային սահմանը: Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է ԼՂՀ-ում հանրաքվեի անհրաժեշտության մասին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը “Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը” զեկույցի շրջանակներում խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից  Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: “Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում:  Սակայն պատերազմի փոխարեն մենք ցանկանում ենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային […]

“Շարունակում ենք Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը”

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իրենք Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ շարունակում են Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա:

Անվճար տեղեր Հայաստանի բուհ-երում Արցախի ուսանողների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան […]

Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթ` Եվրախորհրդարանում

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը, փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող և Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթով հանդես է եկել Ավստրիան ներկայացնող պատգամավոր Էվալդ Շտադլերը: Ելույթում մասնավորապես ասվել է. “Այս ամիս Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ ժողովուրդը և աշխարհի հայերը նշում են Արցախի ազատագրական շարժման 26-րդ տարեդարձը։ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղը, […]

Ղրիմը Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը՝ Հայաստանինը

Մենք հայտարարել էինք, որ աշխարհը խորասուզվելու է անկախական շարժումների մեջ եւ այս տիեզերափուլի գարնանային վերազարթոնքը նպաստավոր է լինելու բնածին ազգերի ու նրանցից առաջացածների համար: Զենքն ու փողը շուտով, դրանց կիրառողների հանդեպ, առավելապես ինքնասպանական գործառույթ է ստանալու: Որպես հայ ազգայնական, առավել եւս հայ արիադավանության հետեւորդ, ի դեմս Հայ Արիական Միաբանության՝ մշտապես սատարել եմ ազգերի բնիկության իրավունքները, իրենց հայրենիքում ազգային […]

Արցախում վերջին տարիներին ծնելիության աճ կա

Մարտի 1-ին և 2-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ և Խնապատ, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ, հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ: Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքներում Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ գյուղերի ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերը շուտով կկառուցվեն՝ […]

Համագործակցության պայմանագիր ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով  մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին,  կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ: Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում […]

Ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույնպես մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ սփյուռք. Նարինե Աղաբալյան

Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան – Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան – Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին: “Հայ-հույն բարեկամության միությունը” կյանքի է […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ասել, որ ԼՂ հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստները կրկին փաստում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Նա ասել է, որ երկարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն ու ճում և հաշտեցում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի