12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է ԼՂՀ-ում հանրաքվեի անհրաժեշտության մասին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը “Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը” զեկույցի շրջանակներում խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից  Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը:

“Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում:  Սակայն պատերազմի փոխարեն մենք ցանկանում ենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման հարցում ևս ելքը հանրաքվեն պետք է լինի”,- ասել է դեսպանը:

Այս հայտարարությունը դուր չի եկել ադրբեջանցիներին: Haqqin.az-ը գրել է այս կապակցությամբ, թե «փաստացի դեսպանը կասկածի տակ է առել Լեռնային Ղարաբաղի ապագան՝ Ադրբեջանի կազմում, եւ նշել, որ Շոտլանդիայի ու Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնող դեսպանի դիրքորոշումն այնքան էլ կոռկետ չէ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ