16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև […]

Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը

՛՛ Միաբևեռ աշխարհակարգն արդեն ապրում է իր վերջին օրերը, 90-ականներին կոտրված ՌԴ-ը վերագտել է իրեն ու իր դիրքերն է վերագրավում տարածաշրջանում՛՛,-այսօր, խոսելով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ այն համարձակությունն ու վստահությունը, որ Ռուսաստանն է ցուցաբերում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ: ՛՛Եվրոպան, որ տարածաշրջանում գլխավոր ընդդիմախոսն է, շատ […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից […]

Ինչ կարելի է սովորել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության համար. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, Թվիթերի իր էջում գրել է, որ չնայած ԱՄՆ-ը չի կարող ընդունել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, բայց կան ոլորտներ, որտեղ կարող են շարունակել աշխատել միասին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ: Ուորլիքը Թվիթերում նաեւ գրել է “Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարելի է սովորել […]

Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար

Հայաստանի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ նշանակումը եղել է այսօր եւ արդեն ԼՂՀ վարչապետը Հարություն Քուշկյանին ներկայացրել է առողջապահության նախարարության անձնակազմին:Իսկ նախկին նախարար Զոյա Լալազարյանը կպաշտոնավարի արդեն փոխնախարարի պաշտոնում:

Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր անկախությունը. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Ռուսաստանին:  “ ԼՂՀ նախագահի խոսնակ  Դավիթ Բաբայանը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը:  ՀՀԿ դիրքորոշումը, մեր կարծիքը  մնում է անփոփոխ, Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է […]

Սեր եւ սպասում. Արցախում նկարահանված ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնում

Cinefondations Festival De Cannes ընկերությունը հրապարակել է 15 ռեժիսորների անունները, որոնց ֆիլմերը մայիսին կցուցադրվեն Կաննի միջազգային փառատոնում։ Ընտրված ֆիլմերի շարքում է Նորա Մարտիրոսյանի Territoria (երկրամաս) ժապավենը, որ նկարահանված   է Արցախում:  Տեղեկացնում է ”Հորիզոն”-ը: Գլխավոր դերակատարների՝ ֆրանսացի Ալենին, Ղարաբաղցի 8-ամյա Էդգարին և 15-ամյա Մանուին միացնում է  մեկ գլխավոր զգացական վիճակ. սպասում։ Սպասում՝ Ստեփանակերտի օդակայանի բացման, սպասում՝ […]

Ղարաբաղը պետք է Ռուսաստանին միացնել. Ժիրինովսկի

Русская Служба Новостей-ի հետ զրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Օսիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը Ղրիմի հետքերով ցանկանան միանալ Ռուսաստանին, ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: “Այդ իսկ պատճառով էլ ամենալավ տարբերակը կլինի այն ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդ ժամանակ […]

ԼՂ շուրջ բանակցությունները նշանակալի էին. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները նշանակալի  էին: “ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կաշխատեն աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը”,- գրել է նա:

Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին կայացած հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից: Նա գրել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում: “Մենք կշարունակենք ուղիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի