27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր անկախությունը. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Ռուսաստանին:

 “ ԼՂՀ նախագահի խոսնակ  Դավիթ Բաբայանը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը:  ՀՀԿ դիրքորոշումը, մեր կարծիքը  մնում է անփոփոխ, Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը, կողմ է քվեարկել անկախությանը”,-ասաց նա:

Այն դիտարկմանը, որ հնարավոր է սա պաշտոնական  Ռուսաստանի դիրքորոշումն է, ապա Շարմազանովը հիշեցրեց, որ  Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բազմիցս  հայտնել է ՌԴ նախագահ պարոն Պուտինը:

“Խնդիրը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների վրա, ինքորոշման իրավունքն է, ուժի չկիրառումը եւ տարածքային ամբողջականությունը: Այլ պաշտոնական տեսակետ Ռուսաստանը, ինչպես նաեւ այլ համանախագահող երկիր չունեն: Ամեն դեպքում ես տեղյակ չեմ”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ