09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կալիֆորնիան ճանաչել է. բուռն արձագանք Շուշիում/վիդեո/

Րոպեներ առաջ Շուշիում ազատամարտիկների տոնական միջոցառման ընթացքում ամերիկահայ ներդրող, ”Ավան Շուշի Պլազա” հյուրանոցի համասեփականատեր Ալեք Բաղդասարյանը անակնկալ հայտարարությամբ բուռն ուրախություն պարգևեց հավաքվածներին: Նա հուզված տեղեկացրեց, որ Ամերիկայի միացյալ նահանգներից ստացել է հաղորդագրություն, ըստ որի Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Ազատ Արցախի անկախությունը:

“Սա մեր հերթական հաղթանակներից է, հենց այսօր Շուշիի ազատագրման օրը մենք ստացանք ուրախ լուր: Հույս ունեմ, որ ուրախ լուրերի շղթան շարունակական է լինելու”,-ասաց ամերիկահայ ներդրողը:

Ազատամարտիկները բուռն արձագանքեցին տեղեկատվությանը: Նրանք սկսեցին երգել հայրենասիրական երգեր և պարել քոչարի:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ