16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը քննադատում է Ադրբեջանի քաղաքականություն

Независимая газета-ն հոդված է հրապարակել, որում անդրադառնում է մայիսի 12-ին լրացած Ղարաբաղի հրադադարի 20-ամյակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը հոդվածում նշում է.”Հրադադարի 20-ամյակն ամենաքիչը նշեցին Ադրբեջանում. պարտվելով 1991-1994թթ.-ի պատերազմում` պաշտոնական Բաքուն հակված չէ գնահատել այն, որ հազարավոր ադրբեջանցիներ փրկվեցին ճակատում զոհվելուց։ Բաքոըն չէր ցանկանում ընդունել կրակի դադարեցման հրատապ անհրաժեշտությունը և երբեմն հայտարարում […]

Հայաստանը անդամակցությունը Մաքսային միությանը՝ կլինի նաեւ ի շահ Արցախի /վիդեո/

 “Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարվում են մեկ միասնական տնտեսական գոտի, եւ համոզված եղեք մի բանում, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը կլինի նաեւ ի շահ Լեռնային Ղարաբաղի”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, […]

Ադրբեջան. պետությո՞ւն, թե՞ ահաբեկչական կազմակերպություն

Վերջին շրջանում, Ադրբեջանն առանձնակի ակտիվություն է դրսևորում ոչ միայն առաջնագծում իրականացվող տարաբնույթ սադրիչ օպերացիաների, այլ տեղեկատվական հարթակում: Պատերազմի քարոզչություն ու անկայուն իրավիճակներ հրահրող հայտարարությունները առավել սուր բնույթ են կրում: Պարզորոշ կերպով նկատելի է, որ Ադրբեջանից հնչող հայտարարություններում գերիշխող են ձևակերպումներ, որոնք որպես կանոն հնչեցվում են ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Մայիսի 27-ին, Ադրբեջանում նշվող հանրապետության տոնի շրջանակներում […]

Ջեյմս Ուորլիքը ողջունել է Շվեյցարիայի նախագահի հայտարարությունը Բաքվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջի միջոցով ողջունել է Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հայտարարությունը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Շվեյցարիայի նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել, որը նպատակ կունենար մեկնարկ տալ խաղաղության հաստատման նպատակին […]

”Ռուսաստանը չի նվիրի Արցախի հարցը Թուրքիային և Ադրբեջանին”

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ Հայաստանը պետք է զգուշանա, որպեսզի այդ համագործակցությունը չվերածվի հակահայկական քայլի Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում: ”Չնայած ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն խորանում են, երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենք այս տարածաշրջանում մրցակիցներ են”,-նշել է թուրքագետը: Ըստ նրա` Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի նվիրի Թուրքիային և […]

Կարեն Ճշմարիտյանի համար էլ էր տհաճ

՛՛Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով Աստանում հնչած հայտարարություններից: Հարցին՝ առանց ԼՂՀ-ի մտնելու ենք Մաքսային միություն, նախարարն արձագանքեց. ՛՛Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցա՞խի հետ միասին, մենք ԱՊՀ […]

Զինվորի հուղարկավորությանը մասնակցեց Բակո Սահակյանը.karabakh-life.am

Ինչպես տեղեկացնում է http://karabakh-life.am/,  մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը:  Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. […]

Ադրբեջանի հերթական դիվերսիան.կորուստներ 2 կողմից

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայիններիառաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել […]

Խփվել էր ուսից… ”ձյաձ” Գրիշան Հայաստան եկավ հույսով

Գրիշա դյադյա՝ այդպես ներկայացավ մոտ 70-75 տարեկան տղամարդը, որը Շուշի էր եկել ազգությամբ ռուս գրեթե իր տարեկից կնոջ հետ: Նա չցանկացավ որ հանգամանորեն լուսաբանվի իր պատմությունը, բայց զուտ ընկերաբար կիսվեց և ինձ մեկնեց նկարների ալբոմը: Նկարներում` առաջին հայցքից ոչ մի արտասովոր բան չկար: Ձյաձ Գրիշան ու իր կինը նկարվել էին երիտասարդ ամուսինների հետ: Սակայն ուշադիր […]

Հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել փոխգնդապետ Բալայանը

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի