08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը անդամակցությունը Մաքսային միությանը՝ կլինի նաեւ ի շահ Արցախի /վիդեո/

 “Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարվում են մեկ միասնական տնտեսական գոտի, եւ համոզված եղեք մի բանում, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը կլինի նաեւ ի շահ Լեռնային Ղարաբաղի”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը, սակայն փաստացի անկախ պետություն է՝ ընտրված նախագահով եւ խորհրդարանով, իսկ Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, պետք է ամեն ինչ անի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելու համար: Այն դիտարկմանը, թե Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ իր պատկերացումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է, ԱԺ փոխնախագահը արձագանքեց.

“Բոլոր նրանց պատկերացումները, ովքեր կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն չէ, սխալ են: Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է՝ իր բոլոր ինստիտուտներով”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ