Կարեն Ճշմարիտյանի համար էլ էր տհաճ
՛՛Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով Աստանում հնչած հայտարարություններից:
Հարցին՝ առանց ԼՂՀ-ի մտնելու ենք Մաքսային միություն, նախարարն արձագանքեց. ՛՛Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցա՞խի հետ միասին, մենք ԱՊՀ անդամ ենք Արցա՞խի հետ միասին՛՛:
Նա հայտնեց, որ ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և մեր շուկայում, և ԱՀԿ անդամ երկրների շուկայում, և ԵՄ-ի շուկայում: ՛՛Այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել, ի՞նչի եք այդքան անհանգստանում մի երրորդ, չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց։ Ես ձեզ իմ պատգամավորկան պրակտիկայիից եմ ուզում հիշեցնել, երևի կհիշեք, երբ որ մենք միջխորհրդարանական նիստի էինք, նախագահը նորից ընթերցել էր Ալիևի նամակը, առ այն, որ ինքը հրավիրում էր, որ հաջորդ ֆորումն այնտեղ կայանա։ Ընթեցեց, բայց դրանցի հետո չկայացավ չէ՞։ Այսինքն՝ չեմ կարծում, որ այդքան նշանակություն պետք է տալ։ Պարզապես այստեղ ծանրաբեռնվածությունն է տարբեր, օրինակ՝ Առևտրի համաշխահային կազմակերպության պարագայում, կամ ՄԱԿ-ով նշված սահմններին վերաբերող արտահայտությունը, որ արել են, չեմ կարծում, որ իրավագիտորեն կամ մասնագիտորեն այդքան ճիշտ էր՛՛:
Ճշտող հարցին՝ Ալիևի նամակը Ճշմարիտյանի համար էլ էր տհաճ, նա արձագանքեց. ՛՛Բոլորիս համար էր տհաճ՛՛։
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի ու Հայաստանի սահմանին մաքսակետ դնելուն, ապա նախարարն ասաց. ՛՛Համենայն դեպս այսօր չկա ոչ մի մաքսակետ, և մենք Արցախի հետ ոչ մի գործողություն չենք արել՝ մաքսակետ դնելու համար, չենք անում և կարծում եմ՝ չենք էլ անելու”։